Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2011

«Վորլդ Վիժնը» նախաձեռնել է

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» փորձագիտական աջակցության խմբի ղեկավար Սուսաննա Բագրատունուն, Երեխաների առողջության քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին, ինչպես նաև «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության անկախ ֆինանսական փորձագետ Արտակ Քյուրումյանին:

 

Փորձագետը նախարարին է ներկայացրել առողջապահության ոլորտի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրները:

 

Նախ և առաջ նա ներկայացնել է ընդհանուր առողջապահական ծախսերը, դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, ֆինանսավորման աղբյուրները` պետական բյուջե, տեղական համայնքների բյուջներ, դոնոր կազմակերպություններ, մարդասիրական օգնության, գործատուների, տնային տնտեսությունների միջոցներ, կամավոր բժշկական ապահովագրություն:

 

Նախաձեռնողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում փաստվել է, որ բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարները բավարար չեն ոլորտի ռազմավարական ծրագրերի իրականացման համար, և որ առողջապահության ֆինանսավորման ծավալները պետք է ավելանան:

 

«Շաքարը, ռոմը և ծխախոտը», որոնք դարձել են համընդհանուր սպառման առարկաներ, ոչ մի դեպքում կյանքի համար անհրաժեշտ չեն և հետևաբար շատ տեղին է դրանք հարկել: Ակցիզի ներդրման շարժառիթը պետք է լինի ոչ ավեին, քան մեր առողջությանը վնաս հասցնող ապրանքների սպառումը կրճատելըե. սրանք  հայտնի տնտեսագետ Ադամ Սմիթի խոսքերն են: Այս գաղափարախոսությունն է դրված «Վորլդ Վիժն» Հայաստանե կազմակերպության նախաձեռնության հիմքում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է գտնել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ:

 

Առաջարկը ողջունվել է առողջապահության նախարարի կողմից: Հարություն Քուշկյանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին առաջարկել է հասարակական կազմակերպությունների միջոցով բարձրաձայնել խնդիրը և հանրային քննարկումներ կազմակերպել:

 

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներն ընդունել են առաջարկը և փաստել, որ նմանտիպ միջոցառումներ արդեն ընդգրկված են իրենց ծրագրերում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ